Ստացվել են T-բջիջներ, որոնք պայքարում են քաղցկեղի և ՁԻԱՀ-ի դեմ

01:02 • 05.01.13

Ճապոնացի գիտնականներին հաջողվել է ստանալ T-բջիջներ (սպիտակ արյունային բջիջների տեսակ, որը մեծ դեր է խաղում իմունային արձագանքի գործում), որոնք կարող են օգտագործվել ՁԻԱՀ-ով կամ քաղկեղով հիվանդների բուժման մեջ, հայտնում է РИА Новости-ն:
 

Նման բջիջներ Տոկիոյի Բժշկագիտության ինստիտուտի գիտնականները կարողացել են ստանալ iPS ցողունային բջիջների վերածրագրավորմամբ:


Փորձարկումների համար օգտագործվել են ՄԻԱՎ վարակակիրների T-բջիջներ: Պարզվել է, որ նոր բջիջները ՄԻԱՎ-ը դիտարկել են որպես օտարածին մարմին: Ավելին` բջիջների բաժանման արագությունը 10-100 անգամ գերազանցել է նույն բաժանման նախնական գործընթացը: Դրանք հնարավոր է ստանալ նաև մեծ քանակությամբ, սակայն առաջիկայում անհրաժեշտ կլինի դրանց կիրառման անվտանգության հաստատում:
 

Առաջին անգամ 2006-ին ճապոնացի գիտնական Կիոտո Յամանական կարողացել էր ստանալ տարբեր օրգանների առողջ բջիջները վերականգնելու ունակ iPS բջիջներ:
 

Ստացվել են T-բջիջներ, որոնք պայքարում են քաղցկեղի և ՁԻԱՀ-ի դեմ