Wikipedia-ն կորցնում է հեղինակներին. Economic Times
Wikipedia առցանց հանրագիտարանը սկսել է կորցնել հեղինակներին, մասնավորապես` բրիտանացի, գրում է Economic Times թերթը՝ վկայակոչելով Մինեսոտայի համալսարանի մասնագետների իրականացրած հետազոտությանը: Այսպիսով, կայքը սկսում է դադարել համապատասխանել իր առաքելությանը՝ լինել գիտելիքների առցանց աղբյուր, գրում է Газета.ru կայքը՝ հղում կատարելով մասնագետներին:
Մինեսոտայի համալսարանի աշխատակից Ահարոն Հալֆաքերի ղեկավարությամբ արված հետազոտությունը ցույց է տվել, որ «աշխատակիցների» կամ կամավոր խմբագիրների թիվը 2007-ից մինչև 2012 թվական նվազել է 20 հազարով՝ 56 հազար մարդուց հասնելով 35 հազարի:
Մասնագետները նշում են, որ պատճառներից մեկը «հանրագիտարանը կառավարող մեխանիզմների առաջնային որակների սահմանափակումն է»: Զեկույցում նշվում է, որ այն ժամանակ, երբ Wikipedia-ն ձգտում է «հեռացնել» պակաս բանիմաց հեղինակներին, նրա օրենքները հիասթափեցնում են նորեկներին, որոնց հոդվածները ջնջվում են:
Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուելսը հայտարարել է, որ առցանց հանրագիտարանը պետք է ավելի բաց լինի նոր հեղինակների համար: Սակայն հետազոտության հեղինակները նշում են, որ Wikipedia-ն կենտրոնացել է նյութերի որակի վրա:










