Ֆրանսիացի դպրոցականը բացահայտել է գալակտիկաների կառուցվածքը

20:29 • 06.01.13

Ֆրանսիայում 15-ամյա դպրոցականը աստղագիտական բացահայտում է արել: Պատանին կարողացել է Անդրոմեդայի համաստեղության շուրջ պտտվող գաճաճ գալակտիկաների կառուցվածքը բացահայտել, տեղեկացնում է vesti.ru-ն:


Պատանին նաև կարողացել է ստեղծել այդ գալակտիկայի կազմավորման մոդելը:


Գիտական հայտնագործությունը արդեն ընդունվել է համաշխարհային հռչակ ունեցող գիտնականների կողմից: Տվյալները հրապարակվել են ամերիկյան Nature ամսագրում:


Ֆրանսիացի պատանին իր բացահայտումը կատարել է Ստրասբուրգի աստղադիտարանում, որտեղ աշխատում է նրա հայրը:

 

Ֆրանսիացի դպրոցականը բացահայտել է գալակտիկաների կառուցվածքը