Ռուսական ռազմավարական Искандер համալիրները գերճշգրիտ հրթիռներով կզինվեն

22:32 • 06.01.13

Ռուսական օպերատիվ տակտիկական Искандер հրթիռային համալիրները, որոնք ՌԴ ցամաքային ուժերի սպառազինության տակ են դրված, նախատեսվում է համալրել գերճշգրիտ ամենեղանակյա ինքնաուղղորդման գլխիկներով: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ցամաքային զորքերի ներկայացուցիչ Նիկոլայ Դոնյուշկինին: Նրա խոսքով` նոր մարտագլխիկների ստեղծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

 

Բացի այդ, Դոնյուշկինը նշել է, որ ցամաքային զորքերի համար ստեղծվում են նոր հրետանային համալիրներ, որոնց գործողության շառավիղը կգերազանցի լավագույն արտասահմանյան նմուշները:


Հիշեցնենք, որ Искандер հրթիռները, որոնք կան նաև Հայոց բանակի սպառազինության տակ, ունակ են 50-300 կմ հեռավորության վրա թիրախներ խոցել:

 

Դոնյուշկինի խոսքով, Искандера տեսակի բալիստիկ հրթիռների շեղման տիրույթը առավելագույնը 15 մետր է կազմում, իսկ թևավոր հրթիռներինը՝ երկու-երեք մետր:

 

Искандера համալիրի վրա կարող են տեղադրվել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ:
 

Ռուսական ռազմավարական Искандер համալիրները գերճշգրիտ հրթիռներով կզինվեն