Lenovo-ն պլանշետ համակարգիչ է ներկայացրել
Էլեկտրոնիկայի սպառման միջազգային շոուի ժամանակ անհատական համակարգիչներ արտադրող Lenovo ընկերությունը ներկայացրել է IdeaCentre Horizon-ը` բազմակի հպման էկրանով (multi-touch screen) տիպի տափակ համակարգիչ, տեղեկացնում է USA Today-ը:
Անդրադառնալով նորույթին՝ պարբերականը նշում է, որ Lenovo-ի վերջին անհատական համակարգիչը փորձել է աշխատանքը համակարգչի վրա գրասեղանից սուրճի սեղանի հարթություն տեղափոխել:
Նոր համակարգիչը համալրված է 27 մատնաչափ էկրանով, գործում է և՛ որպես ստանդարտ աշխատանքային սեղան (դեսքթոփ), և՛ որպես հսկայական պլանշետ:
Համակարգչից միաժամանակ կարող են օգտվել մի քանի անձինք: Սարքը վաճառքում կհայտնվի ամռանը, կարժենա 1,699 ԱՄՆ դոլար:










