Բնության հետ շփումը 50%-ով բարձրացնում է ստեղծագործական հնարավորությունները

21:57 • 07.01.13

Բնության գրկում անցկացված 4 օրերը կարող են ստեղծագործական հնարավորությունները բարձրացնել 50%-ով, հայտնում է Factroom-ը:


Համակարգիչների և այլևայլ սարքավորների բացակայությամբ բնությանը հաղորդակցվելը 1,5 անգամ ավելի ստեղծագործ է դարձնում մարդուն: Այս մասին հայտնել են հոգեբանության ամերիկացի պրոֆեսոր Դեյվիդ Սթրեթերը և իր թիմը:


Նրանք
ուսումնասիրել են միջինը 28 տարեկան 56 կամավորի, որոնք 4-6 օր են անցկացրել Ալյասկայի, Կոլորադոյի, Մենի վայրի բնության մեջ:


Ընդ որում` նրանց անգամ սմարթֆոններ թույլ չի տրվել վերցնել: Իսկ պոտենցիալի աճն արձանագրել են ստեղծագործ աշխատանքի թեստերը:
 

 

Բնության հետ շփումը 50%-ով բարձրացնում է ստեղծագործական հնարավորությունները