App Store-ից կատարվող ներբեռնումների թիվը գերազանցել է 40 մլրդը

14:56 • 08.01.13

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հսկա Apple ընկերությունը հայտարարել է App Store առցանց խանութի հերթական նվաճման մասին։ Ինչպես նշում է 3D News-ը, խանութի ստեղծումից ի վեր դրանում առաջարկվող հավելվածների ներբեռնումների թիվը գերազանցել է 40 մլրդ։

 

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ այդ ներբեռնումների ուղիղ կեսն արվել է 2012 թ. ընթացքում։ Իսկ ռեկորդակիր է դարձել դեկտեմբեր ամիսը՝ մոտ 2 մլրդ ներբեռնում։ Հարկ է նշել, որ խոսքը վերաբերում է եզակի ներբեռնումներին՝ առանց հաշվի առնելու կրկնակի ներբեռնումներն ու թարմացումները։

 

Ներկայում App Store-ում iPhone-ի, iPad-ի և iPod touch-ի ՝ աշխարհի 155 երկրներում բնակվող օգտատերերի համար առաջարկվում է 775 հազարից ավելի հավելվածն, որոնք ներկայացված են 23 տարբեր կատեգորիաներում՝ այդ թվում նաև բիզնես, սպորտ, խաղեր, առողջություն, ֆիտնես։
 

App Store-ից կատարվող ներբեռնումների թիվը գերազանցել է 40 մլրդը