Նոր Lexus` գերազանցիկ աշակերտից խելացի

01:35 • 08.01.13

Նոր Lexus AI Co-Pilot-ը ավելի խելացի է, քան գերազանցիկ աշակերտը. պատկերավոր նկատում է Gizmo-ն:
 

Lexus-ը ներկայացրել է իր օդերևութաբանական լազերային տեղորոշիչով նոր նմուշը: Ավտոարտադրողը հուսով է այս համալրման միջոցով ոչ միայն նվազեցնել ՃՏՊ-ները, այլ իսպառ վերացնել դրանք:
 

Ըստ էությանը համալրումը անվտանգության կառավարման համակարգ է` ստերեոտեսախցիկով և միլիմետրային ալիքորսիչ սարքով:


Համակարգը «ճանաչում է» բախումները, ավելի ամուր է դարձնում կախոցները, նախապես ձգում է ամրագոտիները և նույնիսկ ավտոմատ վերահսկում է արգելակը:
 

Օդերևութաբանական լազերային տեղորոշիչը ընդգրկում է 360 աստիճան: Առայժմ նման սարքով մեքենան զուտ տեխնիկական հղացում է:
 

Նոր Lexus` գերազանցիկ աշակերտից խելացի