Sony–ն ներկայացրել է ամենամեծ ջրակայուն սմարթֆոնը (տեսանյութ)

11:55 • 08.01.13

Ճապոնական Sony ընկերությունը CES 2013 ցուցահանդեսի շրջանականերում ներկայացրել է երկար սպասված Xperia Z սմարթֆոնը, որն ի տարբերություն ընկերության մյուս բոլոր սմարթֆոնների, ունի ամենամեծ` 5 դյույմանոց էկրանը, հայտնում է Лента-ն։

 

Հեռախոսը «զինված է» Snapdragon S4 Pro քառամիջուկ պրոցեսորով, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, 2 տեսախցիներով՝ առջևից 2 մեգապիքսելանոց, հետևից՝ 13 մեգապիքսելանոց, որը կարող է 1 վայրկայնում 10 կադր լուսանկարել։ Էկրանի յուրաքանչյուր դյույմին բաժին է ընկնում 443 պիքսել, ինչը ռեկորդային արդյունք է ժամանակակից սմարթֆոնների համար։

 

Սակայն սա Xperia Z-ի միակ առավելությունը չէ, քանի որ այս հեռախոսը նաև ջրակայուն է։ Այն կարելի է պահել ջրի շիթերի տակ կամ սուզել քաղցարահամ ջրի մեջ՝ մինչև 1 մ խորության վրա։

 

Xperia Z-ը  գործում է LTE ցանցում, ինչպես նաև համալրված է NFC անլար կապով, որի շնորհիվ սմարթֆոնից անհարժեշտ տվյալները կարելի է փոխանցել մեկ այլ սարքի՝ մեկ հպման օգնությամբ։ Օրինակ, սմարթֆոնը կպցնելով Sony հեռուստացույցի հեռակառավարման վահանակին, կարելի է հեռուստացույցի էկրանի վրա տեղադրել հեռախոսի հիշողության մեջ պահպանված որևէ լուսանկար կամ տեսանյութ։

 

Xperia Z-ից բացի Sony-ն նաև ներկայացրել է Xperia ZL հեռախոսը, որն ունի գրեթե նույն բնութագիրն ինչ Xperia Z-ը։ Xperia ZL-ն ավելի հաստ է և կարճ։ 2 հեռախոսներն էլ գործում են Android 4.1 օպերացիոն համակարգի հիման վրա։
Սմարթֆոնները վաճառքի կհանվեն 2013թ. առաջին եռամսյակում, սակայն դրանց գնի վերաբերյալ դեռևս ոչինչ հայտնի չէ։

 

Sony–ն ներկայացրել է ամենամեծ ջրակայուն սմարթֆոնը (տեսանյութ)