Apple-ը որոշել է էժանացնել iPhone-ը
Ամերիկյան Apple Inc. կորպորացիան աշխատում է iPhone-ի առավել էժան տարբերակի ստեղծման վրա՝ սմարթֆոնների շուկայում իր դիրքերն ամրապնդելու նպատակով, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ընկերության ռազմավարությանը քաջատեղյակ աղբյուրներին։
Աղբյուրներից մեկը Wall Street Journal-ին ասել է, որ Apple-ն ուսումնասիրում է iPhone-ն էժանացնելու հնարավորությունն արդեն մի քանի տարի։
Իր ամենահայտնի սմարթֆոնի առավել էժան տարբերակն ընկերությունը կարող է թողարկել արդեն 2013-ի վերջին։
Այն կպատրաստվի առավել էժան նյութերից։ Մասնավորապես, iPhone-ի պատյանն ալյումինի փոխարեն կլինի պլաստիկ։ Այլ մասերը կարող են անփոփոխ մնալ կամ վերամշակվել սմարթֆոնների հին մոդելներից։
Միևնույն ժամանակ աղբյուրները նշում են, որ ընկերությունը կարող է և հրաժարվել նման ծրագրից։










