Այսօր Ապոֆիս աստերոիդը կմոտենա Երկրին. ՆԱՍԱ

11:03 • 09.01.13

Ամերիկյան տիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, նախազգուշացրել է, որ լուրջ տիեզերական վտանգ ներկայացնող Ապոֆիս աստերոիդն այսօր (Երևանի ժամանակով 15.45-ին) կմոտենա Երկրին, հայտնում է Взгляд-ը։

 

Նախատեսվում է, որ աստերոիդի մոտենալու ժամանակ Երկրի և Ապոֆիսի միջև հեռավորությունը կլինի 14,46 մլն կմ։ Աստերոիդի մոտենալը Երկրին կֆիքսի Slooh Space Camera տեսախցիկը, իսկ երկնային մարմնի տեղաշարժին հնարավոր կլինի հետևել Slooh.com կայքի միջոցով։

 

Մասնագետների հաշվարկների համաձայն՝ 2029 թ. ապրիլին տիեզերական մարմինը ևս մեկ անգամ կմոտենա մեր մոլորակին, սակայն այդ ժամանակ աստերոիդի և Երկրի միջև եղած հեռավորությունը զգալի կկրճատվի՝ հասնելով 36 հազար կմ-ի։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, Ապոֆիսը, հայտնվելով Երկրին այդքան մոտ, կարող է փոխել իր ուղեծիրն ու 2036թ. Երկրի հետ տեղի ունենալիք նոր մոտեցման ժամանակ կարող է բախվել մեր մոլորակին։

 

 

Այսօր Ապոֆիս աստերոիդը կմոտենա Երկրին. ՆԱՍԱ