Հավայան կղզիների ափերի մոտ հայտնաբերվել է անգլուխ հսկայական ձուկ (լուսանկարներ)

12:59 • 09.01.13

Հավայան կղզիների ափերը ողողող ջրերը միշտ էլ լի են եղել տարօրինակ ու առեղծվածային ձկների շուրջ հյուսված լեգենդներով ու պատմություններով։ Վերջերս դրանց շարքը համալրել է ևս մեկը՝ անգլուխ հսկայական, տափակ ձուկը, գրում է Yahoo! News-ը։

  

Ձուկն ունի 2,13 մ երկարություն և, նայելով դրա մարմնին, անհնար է հասկանալ, թե որտեղ է կենդանու գլուխն ու պոչը։ Բացի այդ, արծաթափայլ ձկան վրա չեն հայտնաբերվել նույնիսկ փոքրիկ լողակներ, ինչն է՛լ ավելի մեծ շփոթության մեջ է գցել մասնագետներին։

 

Մասնագետները գտնում են, որ հայտնաբերված ձուկը պատկանում է այն տեսակների դասին, որոնք բնակվում են մեծ խորության վրա և բացառիկ դեպքերում են հանդիպում մարդկանց։ Սակայն նրանք նաև չեն բացառում, որ ձկան գլուխը կարող է պոկած լինել որևէ այլ գիշատիչ կենդանի։

Ուսումնասիրությունները շարունակվում են։
 

Հավայան կղզիների ափերի մոտ հայտնաբերվել է անգլուխ հսկայական ձուկ (լուսանկարներ)