Եվրոպայի խոշորագույն հեռահաղորդակցային օպերատորները քննարկում են կապի համաեվրոպական ցանցի ստեղծումը

14:30 • 09.01.13

Եվրոպայի խոշորագույն հեռահաղորդակցային օպերատորների ղեկավարները քննարկում են կապի համաեվրոպական ցանցի ստեղծման հարցը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Financial Times-ին։
 

Ըստ պարբերականի տվյալների՝ այդ գաղափարը քննարկվել է Եվրահանձնաժողովի մրցակցության հարցերով փոխնախագահ Խոակին Ալմունիեի և Deutsche Telekom, France Telecom, Telecom Italia և Telefonica ընկերությունների ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

 

Եվրոպական հեռահաղորդակցային խոշոր հոլդինգները ֆինանսական դժվարությունների հետ են բախվում հարևան երկրներում իրենց դուստր ընկերությունների միջոցով աշխատելիս, ինչպես նաև կորցնում են իրենց դիրքերը շուկայում միջազգային ընկերությունների կողմից աճող մրցակցության պատճառով, մասնավորապես՝ ամերիկյան և չինական։


«Օպերատորները շատ անհանգստացած են և համաձայնվել են մտածել, թե ինչպես ստիպել եվրոպական շուկային աշխատել»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։
 

Եվրոպայի խոշորագույն հեռահաղորդակցային օպերատորները քննարկում են կապի համաեվրոպական ցանցի ստեղծումը