Բրազիլիայում 1,2 մլն դոլարանոց զուգարանը թափանցիկ է ստացվել (լուսանկարներ)

22:10 • 09.01.13

Նրանք «հասարակական զուգարան» ասվածը չափազանց բառացի են հասկացել. նկատում է Daily Mail-ը՝ անդրադառնալով Բրազիլիայում նոր զուգարանի բացմանը, որը բացարձակ թափանցիկ է և որը չափազանց հասարակական է ստացվել:

 

Ապակեպատ աշխատանքն արժեցել է մոտ 1,2 մլն ԱՄՆ դոլար, բացվել է Բրազիլիայի հարավային Պարանյա նահանգում՝ արվեստի կենտրոնում:

 

Ուշագրավ է, որ այս զուգարանը բացվել բանուկ ճանապարհի եզրին: Մինչ անցնող-դառնողները հետաքրքրվում են՝ արդյո՞ք սխալ է տեղի ունեցել, թե՞ դա ճարտարապետության վերջին խոսքն է, զուգարանը հեղինակած Ponta Grossa ընկերությունը ընդունել է, որ «դիզայնի հարցում շտկումներ են հարկավոր»:
 

Բրազիլիայում 1,2 մլն դոլարանոց զուգարանը թափանցիկ է ստացվել (լուսանկարներ)