Հնդկաստանի հարկային ծառայությունը խուզարկություն է իրականացրել Nokia-ի գրասենյակում

14:04 • 09.01.13

Ֆիննական Nokia ընկերությունը հայտնել է, որ Հնդկաստանի հարկային ծառայությունները խուզարկություն են անցկացրել Չենաի քաղաքում գտնվող ընկերության գրասենյակում, հայտնում է comments.ua-ն՝ վկայակոչելով CyberSecurity-ին։


Ընկերության մամուլի քարտուղարը հայտնել է, որ Nokia-ն համագործակցում է քննիչների հետ, չնայած դեռևս հրապարակային ինֆորմացիա չի տրամադրում։

 

Հարկային ծառայությունից հայտնել են, որ հետաքննությունը վերաբերվում է մոտավորապես 540 մլն դոլար հարկ չվճարելու մեղադրանքներին։ Հարկային տեսչության ներկայացուցիչները կասկածում են, որ ընկերությունը չի վճարել  Հնդկաստանում գրված ծրագրային ապահովման արտահանման համար հարկերը։


Հետաքննության այլ մանրաասներ չեն հաղորդվում։
 

Հնդկաստանի հարկային ծառայությունը խուզարկություն է իրականացրել Nokia-ի գրասենյակում