Lamborghini-ն որոշ մանրամասներ է ներկայացրել Sesto Elemento սուպերմեքենայի մասին (լուսանկարներ)
Lamborghini ընկերության հետազոտական բաժնի տնօրեն Մաուրիցիո Ռեջանիի խոսքով, նոր ավտոմեքենայի արտադրական տարբերակը առավելագույնս մոտեցված կլինի կոնցեպտին: Կփոփոխվի միայն կրող կոնստրուկցիայի ամրությունը, ինչպես նաև կկատարելագործվի անվտանգությունը, հաղորդում է Autonews.ru-ն:
Սահմանափակ սերիական արտադրության դրված Sesto Elemento կհամալրվի 5,2 լիտր աշխատանքային ծավալով V10 շարժիչով, որը կհամակցվի ավտոմատացված 6 աստիճան փոխանցումատուփի հետ: Շարժիչի հզորությունը 562 ձիաուժ և 540 Նմ կլինի: Իսկ մեքենայի քաշը ածխապլաստիկ իրանի շնորհիվ կլինի 1 տոննայից պակաս:
Ենթադրվում է, որ մինչև 100-ը Sesto Elemento-ն կարագանա 2,5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը ավելի քան 350 կմ/ժ կլինի:
Sesto Elemento-ն կկառուցվի միայն 20 օրինակով: Եվ, հավանաբար, դրանք բոլորն էլ վաղուց վաճառված են: Մեքենայի մոտավոր գինը 2 մլն եվրո է կազմում:










