Կանգնած աշխատելը օգնում է նիհարել

01:35 • 10.01.13

Գրասենյակային աշխատողները, ովքեր երկար ժամանակ են անցկացնում սեղանների առաջ, պետք է հրաժարվեն աթոռներից և աշխատեն կանգնած, խորհուրդ են տալիս գիտնականները: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Եթե մարդ օրական սովորականից 3 ժամ ավել կանգնի, ապա տարեկան կարող է այրել մոտ 3.6 կգ ճարպ: Այս մասին հայտարարում է Չեստերի համալսարանի աշխատակից Ջոն Բակլին, ով աշխատում է գրասեղանի ետևում կանգնած: 


«Մեզ ամենևին հարկավոր չէ այդքան երկար նստել»,- ասում է Բակլին: Իսկ եթե ձեզ թվում է, որ տոների ընթացքում ձեր քաշն ավելացել է, ապա խորհուրդ է տրվում կանգնած աշխատել. կան համակարգչային սեղաններ, որոնք կանգնած աշխատելու հնարավորություն են տալիս: 

Կանգնած աշխատելը օգնում է նիհարել