Շագանակագույն աչքերը ավելի շատ վստահություն են ներշնչում, քան կապույտ աչքերը. հետազոտություն

20:26 • 10.01.13

PLOS ONE ամսագիրը տպագրել է Պրահայի Չարլզի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը, որի համաձայն շագանակագույն աչքերով մարդկանց ավելի վստահելի են համարում, քան կապույտ աչքերովներին: Ավելի պատկերավոր դարձնելու համար աղբյուրը բերում է աստղային օրինակներ՝ հարցադրում անելով. արդյո՞ք Հյու Ջեքմանին կամ Սանդրա Բուլոքին կարելի է ավելի շատ վստահել, քան Ջուդ Լոոուին ու Ռիզ Ուիզերսփունին:

 

Պատասխանը՝ ոչ այնքան, քանի որ աչքի գույնն այնքան էլ չի բնորոշում վստահելիություն ասվածը: Պարզվում է, որ վստահություն ներշնչում է ոչ միայն առանձին աչքի գույնը, այլ այն՝ դեմքի ձևերի հետ համադրությամբ:

 

Գիտնականները ուսումնասիրությունն անց են կացրել ուսանողների շրջանում՝ նրանց առաջարկելով նշել ամենավստահելիներին՝ ըստ 80 տղամարդկանց և կանանց դիմանկարների:

 

Այնուհետև գիտնականները նույն խմբին ներկայացրել են նույն դիմանկարները՝ աչքերի գույները հակառակ փոփոխած, սակայն արդյունքները նույնն են եղել:

 

Գիտնականները, ի մի բերելով բոլոր պատասխանները, եկել են եզրակացության, որ վստահելի դեմքերն ավելի նեղ են, աչքերն ավելի մեծ, իսկ շուրթերը ավելի վեր ուղղված: Ըստ գիտնականների՝ մուգ աչքերի հետ կապված մարդկանց ասոցիացիաները հենց այսպիսին են:
 

Շագանակագույն աչքերը ավելի շատ վստահություն են ներշնչում, քան կապույտ աչքերը. հետազոտություն