Աշխարհի սննդի կեսը թափվում է
Աշխարհում պատրաստվող սննդի կեսը՝ մոտ 2 մլրդ տոննա, «պարզապես թափվում է», նոր ուսումնասիրության հիման վրա հայտնում է The Daily Beast-ը:
Աշխարհում ամեն տարի 4 մլրդ տոննա սնունդ է արտադրվում, սակայն դրա 30-50 տոկոսը այդպես էլ չեն ուտում, մասամբ՝ թույլ ենթակառուցվածքների կամ պահպանման հնարավորությունների, ինչպես նաև՝ խիստ սահմանափակ սպառման ժամկետների և «մեկն էլ անվճար ստացեք» ոգով առաջարկների պատճառով:
Եվրոպայում և ԱՄՆ-ում սննդի կեսը դեն է նետվում գնումից հետո: Մինչդեռ մինչև 2050-ը թարմ ջրի պահանջը կարող է կազմել 10-13 մլն խ/մ՝ ներկայում օգտագործվող ծավալի եռապատիկը:










