Կազմվել է մարդու էվոլյուցիայի «կլիմայական օրացույցը»

16:42 • 10.01.13

Ընդամենը 200 հազար տարվա ընթացքում կլիմայի 5 կտրուկ փոփոխություն է եղել, ինչն էլ ստիպել է մեր նախնիներին լքել Արևելյան Աֆրիկայում «մարդկության բնօրրանը», հայտնում է Российская Газета-ն՝ անդրադառնալով Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների հետազոտությանը:

 

Ամերիկացի գիտնականներն այդ եզրակացությանն են եկել՝ ուսումնասիրելով Օլդուվայ հայտնի ձորում վաղուց չորացած լճում կուտակված բույսերի, ջրիմուռների քիմիական բաղադրությունը: Ժամանակակից պատկերացումների համաձայն՝ հենց Օլդուվայում է ծնունդ առել մարդը:

 

Նյութի հիման վրա գիտնականները կազմել են «կլիմայական օրացույց», որի համաձայն՝ 5 խոշոր կլիմայական փոփոխությունները տեղի են ունեցել շատ արագ՝ 1000- 2000 տարվա ընթացքում, ինչը երկրաբանական ցուցանիշերով ակնթարթ է:

 

Գիտնականները կարծում են, որ կտրուկ կլիմայական փոփոխություններն են մարդու էվոլյուցիայի արագացման խթան հանդիսացել: Ի պաշտպանություն իրենց վարկածի՝ գիտնականները հիշեցրել են, որ հենց իրենց նշած շրջանում է ի հայտ եկել Homo տեսակը: Իսկ հաճախակի փոփոխությունների պատճառ եղել են Երկրի ուղեծրի «միկրոշարժերը» և դրանց հետ կապված հոսանքի փոփոխությունները Հնդկական օվկիանոսում:
 

Կազմվել է մարդու էվոլյուցիայի «կլիմայական օրացույցը»