Samsung ընկերությունը ներկայացրել է 8 միջուկանի նոր պրոցեսոր՝ շարժական սարքերի համար

00:58 • 10.01.13

Samsung ընկերությունը հունվարի 8-ին Լոս Անջելեսում բացված CES 2013 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է Exynos 5 Octa մոբայլ պրոցեսորը, հաղորդում է The Verge-ն:

 

Exynos 5 Octa-ն 8 միջուկից բաղկացած պրոցեսոր է: Այն հնարավոր է օգտագործել սմարթֆոնների և պլանշետների արտադրության համար:

 

Տվյալ պրոցեսորը նախագծելիս, Samsung-ը նպատակ է ունեցել բազմաֆունկցիոնալության և 3D-գրաֆիկայի արտադրողականության խնդիրները լուծել, սակայն դեռ պետք է նվազեցնել չիպի էներգասպառումը, հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:


Էներգիայի տնտեսման համար պրոցեսորներում երկու խումբ միջուկներ են կիրառվում: Մի խմբում 4 միջուկներ են, որոնք Cortex-A15 ճարտարապետությունն ունեն, իսկ մյուսում` 4 միջուկ՝ Cortex-A7 ճարտարապետությամբ:


Միջուկների առաջին խումբը կիրառվում է մեծ ռեսուրսներ խլող խնդիրների լուծման համար, իսկ երկրորդը` բարձր հաշվողական հզորություն չպահանջող առաջադրանքների լուծման համար:


Exynos 5 Octa –ն արտադրվում է 28-նանոմետրային տեխնոլոգիական գործընթացով, ինչպես և Nvidia ընկերության Tegra 4 պրոցեսորը, որը նույնպես ներկայացվել է CES 2013-ի շրջանակներում: Tegra 4-ի չիպում 4 միջուկ է և 5-րդ «գործընկեր-միջուկը», որի գործառույթները նման են Exynos 5 Octa-ի երկրորդ խմբի միջուկների ֆունկցիաներին:

 

Samsung ընկերությունը ներկայացրել է 8 միջուկանի նոր պրոցեսոր՝ շարժական սարքերի համար