CES 2013 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել է 6,45 մմ հաստությամբ սմարթֆոն

21:50 • 10.01.13

Շարժական սարքեր արտադրող ֆրանսիական Alcatel ընկերությունը հունվարի 8-ին Լոս Անջելեսում բացված CES 2013 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է One Touch Idol Ultra սմարթֆոնը, որի կորպուսի հաստությունը 6,45 միլիմետր է: Այսպիսով, ընկերությունն իր արտադրանքն անվանում է «աշխարհում ամենաբարակ սմարթֆոնը», հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելոց The Verge-ին:

 

Մինչև One Touch Idol Ultra-ի անոնսը, ամենաբարակ սմարթֆոնի կոչումը կրում էր չինական Oppo Digital ընկերության Finder-ը, որը 6,65 մմ հաստություն ունի:


One Touch Idol Ultra-ն աշխատում է Android 4.1-ի բազայով: Սարքը 4,7 դույմ AMOLED էկրան ունի, երկումիջուկանի MediaTek պրոցեսոր և 8 մեկապիկսելանոց ֆոտոխցիկ:


Բացի «աշխարհի ամենաբարակ սմարթֆոնից», Alcatel-ը CES 2013-ում ներկայացրել է ևս երկու սարք՝ One Touch Idol և One Touch Scribe HD հեռախոսները: Դրանցից առաջինն իր բնութագրերով մոտ է One Touch Idol Ultra-ին, սակայն առանձնանում է ավելի պակաս քաշով` ընդամենը 110 գրամ, իսկ երկրորդն ունի 5 դույմանոց էկրան և 4 միջուկով պրոցեսոր:

 

CES 2013 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել է 6,45 մմ հաստությամբ սմարթֆոն