Իրաքում Սասանյանների դարաշրջանի հազվագյուտ ոսկե մետաղադրամներ են հայտնաբերվել (լուսանկարներ)

11:37 • 10.01.13

Իրաքի արևելյան Վասիթ նահանգում պեղումներ իրականացնելու ժամանակ հնագետների խումբը հայտնաբերել է Իրանի արքայական տոհմերից մեկի՝ Սասանյանների դարաշրջանին պատկանող հազվագյուտ ոսկե մետաղադրամներ, տեղեկացնում է The Huffinghton Post-ը։

 

Ինչպես նշում է Agence France Presse գործակալությունը, 1.400 տարվա վաղեմություն ունեցող 60 մետաղադրամները, որոնց վրա պատկերված են Սասանյանների տարբերանշանը և կրակի բոցեր, հայտնաբերվել են Բաղդադից 70 կմ հեռավորության վրա։

 

Հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող Իրաքը միշտ էլ եղել է աշխարհի տարբեր երկրների հնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում։ Սակայն 2003թ. ԱՄՆ-ի ռազմական ներխուժումից հետո երկրի հնագիտական գանձերը, մասնավորապես՝ հազարավոր անգին նմուշներ, գողացվել են և զարտուղի ճանապարհով արտասահման ուղարկվել։
 

Իրաքում Սասանյանների դարաշրջանի հազվագյուտ ոսկե մետաղադրամներ են հայտնաբերվել (լուսանկարներ)