Ավստրալիայում հայտնաբերվել է երկրագնդի ամենագեղեցիկ սարդերից մեկը (լուսանկարներ)
Էնտոմոլոգ Յուրգեն Օտտոն, ով շրջում էր Ավստրալիայով, հանդիպել է փոքրիկ միջատի, որին մինչ այդ երբեք չէր հանդիպել: Այս միջատը սիրամարգ-սարդն էր: Այս միջատի չափերը կազմում են ընդամենը 5մմ, և նա կարողանում է լավ վազել և թռչել: Սակայն այս սարդն իր մյուս ցեղակիցներից հիմնականում տարբերվում է իր յուրահատուկ գունավորմամբ:
Որձ սիրամարգերի նման Maratus Volans սարդերի արական սեռի ներկայացուցիչներն ունեն բավականին գեղեցիկ «փետուրներ», որոնք նման նման են հովանոցի: Սարդերն իրենց այս գեղեցիկ գունազարդումը օգտագործում են էգ սարդերին տպավորելու համար:
Հակառակ սեռի ներկայացուցիչներին գրավելու համար սարդերը մի ամբողջ ներկայացում են կազմակերպում: Սակայն, եթե սարդին չի հաջողվում տպավորություն թողնել թույլ սեռին պատկանող սարդի վրա, ապա այն կարող է ուտել նրան:










