Apple-ը հերքել է iPhone-ի էժան տարբերակի ստեղծման մասին լուրը

14:25 • 11.01.13

Apple կորպորացիան չի պատրաստվում ստեղծել iPhone սմարթֆոնների էժան տարբերակը։ Այսպիսով, ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Ֆիլ Շիլլերը չինական Shanghai Evening News թերթին տված հարցազրույցում հերքել է տարածված լուրերն այն մասին, որ նման մոդելի մշակումն արդեն սկսվել է։


Ավելի վաղ ԶԼՄ-ները, անանուն աղբյուրներին հղում կատարելով, նշել էին, որ Կուպերտինոյում գտնվող կորպորացիան ստեղծում է iPhone սմարթֆոնների էժան տարբերակը, որը պատրաստվում է թողարկել զարգացող երկրների շուկաներում մինչև այս տարեվերջ, 99-149 դոլար արժեքով։

 

«Սա այն ուղղությունը չէ, որով մենք ցանկանում ենք զարգացնել մեր արտադրանքները»,- նշել է նա։

 

Корреспондент-ի փոխանցմամբ՝ Շիլլերը հայտնել է նաև, որ Apple-ը վերահսկում է սմարթֆոնների շուկայի մոտ 20%-ը, և միևնույն ժամանակ ստանում է այդ շուկայում բոլոր եկամուտների մոտ 75%-ը՝ iPhone-ի մեծ եկամտաբերության պատճառով։

 

Միևնույն ժամանակ Շիլլերի խոսքերը դեռևս չեն նշանակում, որ Apple-ը չի աշխատում առավել մատչելի մոդելի մշակման ուղղությամբ, նշում է պարբերականը։ Այսպիսով, թոփ մենեջերը միայն հերքել է էժանագին մասնիկներից սմարթֆոն պատրաստելու տարբերակը։
 

Apple-ը հերքել է iPhone-ի էժան տարբերակի ստեղծման մասին լուրը