Facebook-ն առաջարկել է հաղորդագրություն ուղարկել Ցուկերբերգին 100 դոլարի դիմաց

16:00 • 11.01.13

Facebook-ն առաջարկել է իր օգտատերերին 100 դոլարի դիմաց հաղորդագրություն ուղարկել սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Mashable պարբերականին։

 

Ինչպես պարզել է պարբերականը, վճարելու հնարավորությունից կարող են օգտվել որոշ օգտատերեր, ովքեր չկան Ցուկերբերգի 16 մլն բաժանորդների թվում։ Ենթադրվում է, որ վճարումից հետո հաղորդագրությունը կհայտնվի Ցուկերբերգի «Մուտքային» հաղորդագրություններում, հակառակ դեպքում կողմնակի օգտատերերի հաղորդագրությունները կհայտնվեն «Այլ» կոչվող արկղում, որի մասին աքաունթի օգտատերը չի իմանա։

 

Այն մասին, որ հաղորդագրություններ ուղարկելը կլինի վճարովի, սոցկայքի ղեկավարությունը հայտարարել էր 2012թ. դեկտեմբերին։ Այն ժամանակ գումարը կազմելու էր մեկ դոլար, սակայն Facebook-ն իրեն իրավունք է վերապահել «փորձարկումներ կատարել գների հետ»։
 

Facebook-ն առաջարկել է հաղորդագրություն ուղարկել Ցուկերբերգին 100 դոլարի դիմաց