Գիշերանոթ՝ iPad-ով. ԱՄՆ-ում թողարկվել է «21-րդ դարի գիշերանոթը» (լուսանկարներ)
Այժմ երեխաներին ժամանակակից սարքերին հաղորդակից դարձնելը հնարավոր է սկսել վաղ մանկությունից, գրում է Экспресс Газета-ն՝ անդրադառնալով ԱՄՆ-ում թողարկված նոր գիշերանոթին, որը «համալրված է» iPad-ի հենակով:
CTA Digital-ի այս նորույթն արդեն անվանել են «21-րդ դարի գիշերանոթ»: Ինքը՝ արտադրողը, նորույթն անվանել է Ipotty (տուրք տալով բառախաղին. pot (անգլ. - «անոթ»)): Արտադրողի հղացմամբ՝ Ipotty-ն կոչված է գիշերանոթի վրա պահել այն երեխաներին, որոնք այնքան էլ չեն ուզում անել դա:
IPotty-ն վաճառքում կհայտնվի մարտին՝ 39,99 ԱՄՆ դոլար արժեքով:










