Ճապոնիայում պատրաստվում են բջջայինները լիցքավորող հագուստ ստեղծել

00:37 • 12.01.13

Ճապոնիայում կտոր է հայտնագործվել, որը կարող է բջջային հեռախոսները լիցքավորելու միջոց հանդիսանալ, հաղորդում է Интерфакс-ը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Կտորն աշխատում է արևային էներգիան էլեկտրականի փոխարկելու միջոցով:


Նման կտորից կարված հագուստ կրողը պետք է միայն իր տաբատի կամ վերնաշապիկի սնուցումը միացնի և հեռախոսը լիցքավորման ամրացնի:


Հայտնագործությունը արտադրության և վաճառքի դեռ չի հանվել, քանի որ ճապոնացի գիտնականները դեռ անհրաժեշտ են համարում որոշ կատարելագործումներ իրականացնել, նախքան այն շուկա հանելը:


«Նախքան գործի կոմերցիոն մասին անցնելը, մենք պետք է մի շարք հարցեր լուծենք: Խոսքը վերաբերում է կտորի պաշտպանիչ ծածկույթին, միացնող լարերին և նման կտորի շահագործման ժամկետը ավելացնելուն», - լրագրողներին պատմել են ճապոնական արդյունաբերական տեխնոլոգիաների կենտրոնում:


Այնուամենայնիվ «հրաշք-կտորով» արդեն հետաքրքրված են մի շարք արտադրողներ:

 

Ճապոնիայում պատրաստվում են բջջայինները լիցքավորող հագուստ ստեղծել