Hennessey Venom GT-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)

12:42 • 12.01.13

Ամերիկյան Hennessey Venom GT սուպերքարը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ զարգացնելով մինչև 300 կմ/ժ արագություն, հայտնում է LuxPlanet-ը։

 

Ցանկալի արդյունքին հասնելու համար սուպերքարից պահանջվել է ընդամենը 13,63 վայրկյան։ Ինչպես նշում է Motor Authority-ը, այս բացարձակ ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Թե ո՞վ է կառավարել մեքենան և որտե՞ղ է ռեկորդը սահմանվել, չի հաղորդվում։

 

Նախկինում այս ռեկորդը սահմանել էր Koenigsegg Agera R սուպերքարը, որը մինչև 300 կմ/ժ արագություն է զարգացրել 14,53 վայրկյանում. այն 0,2 վայրկյանով գերազանցում է Bugatti Veyron Super Sport ցուցանիշը։

 

Արդեն հայտնի է, որ ընթացիկ տարում վաճառքում կհայտնվի Venom GT-ի է՛լ ավելի հզոր տարբերակը, որը համալրված կլինի 1500 ձիաուժ հզորությամբ, 7 լ տարողությամբ շարժիչով։


 

Hennessey Venom GT-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)