Խոշորագույն պարուրաձև գալակտիկայի չափերը պատահմամբ են հայտնի դարձել
Տիեզերքում առկա պարուրաձև գալակտիկաներից ամենախոշորի չափերի մասին պատահմամբ է հայտնի դարձել, գրում է Russia Today-ը:
NGC 6872 անվանակոչված գալակտիկան երկարությամբ 5 անգամ գերազանցում է Ծիր կաթինը, գտնվում է Սիրամարգի համաստեղությունում, Երկրից 212 մլն լուսային տարի հեռավորության վրա:
Ըստ աղբյուրի՝ հենց այս պարուրաձև գալակտիկայի ամենամեծը լինելը հայտնի է դարձել միանգամայն պատահականորեն, երբ գիտնականները սկսել են վերլուծել GALEX ուղեծրային աստղադիտակի տվյալները:
NGC 6872 գոյության մասին աստղագետները վաղուց են իմացել, սակայն դրա չափերը հասկացել են միայն այժմ, երբ նոր լուսանկարներ են արվել:










