ՌԴ տիեզերական ոլորտը կկրկնապատկի արտադրությունը մինչև 2020 թվականը

17:16 • 12.01.13

Ռուսաստանի հրթիռային-տիեզերական ոլորտը մինչև 2020-ը պետք է կրկնապատկի իր արտադրության ծավալները՝ 2011-ի համեմատությամբ: Իսկ տիեզերական տեխնիկայի համաշխարհային արտադրության մեջ Ռուսաստանի բաժինը պետք է աճի մինչև 16 տոկոսի՝ ներկայիս 10 տոկոսի համեմատ, հայտնում է РИА Новости-ն:
 

Աղբյուրը վկայակոչում է «Ռոսկոսմոսի» ծրագիրը, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Նշվածից բացի, ոլորտի մոդեռնիզացման հետևանքով պետք է ստեղծվի Ангара-А5 հրթիռային համակարգը, «Վոստոչնի» տիեզերակայանի առաջին և երկրորդ շարքերը, ռուսական տիեզերական սարքերի թիվը պետք է հասնի 113-ի:
 

2012-ի դեկտեմբերին ՌԴ կառավարությունը հաստատել էր «Ռուսաստանի տիեզերական գործունեությունը 2013-2020թթ» պետական ծրագիրը: Դրա ֆինանսական ապահովման ընդհանուր ծավալը կկազմի 2,1 տրլն ռուբլի:
 

ՌԴ տիեզերական ոլորտը կկրկնապատկի արտադրությունը մինչև 2020 թվականը