Ռուսաստանը մինչև 2020թ. նախատեսում է դեպի լուսին ուղևորություն կատարել
Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է արդեն 2020 թվականին ստեղծել տիեզերական համակարգ, որը մարդկանց հնարավորություն կտա դեպի լուսին թռչել: Դա նշված է «ՌԴ տիեզերական գործությունը 2013-2020 թվականներին» պետական ծրագրի հիմնադրույթներում, որը հունվարի 12-ին հրապարակվել էին Роскосмос-ի պաշտոնական կայքում: Այս մասին գրում է РБК կայքը:
Նախատեսվում է 7 տարվա մեջ իրագործել մի ծրագիր, որը հնարավորություն կտա հաղթահարել տիեզերական տերությունների նկատմամբ հետամնաց վիճակը` տիեզերական հետազոտությունների ոլորտում:
Լուսնի վրա հետազոտություններ կատարելու ծրագրի շրջանակներում կստեղվծեն տիեզերանավեր, որոնք մարդկանց դեպի լուսին կտեղափոխեն: Աշխատանքների համար նաև կստեղծվեն միջմոլորակային թռիչքներ կատարելու և այս մոլորակներում մարդկանց գործության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ:
Նախատեսված է նաև երկիր տեղափոխել լուսնային հողի օրինակներ` հետազոտություններ կատարելու համար:
Հիշեցնենք, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը նշել էր, որ Ռուսաստանի տիեզերական ծրագրերում հիմնական նպատակ կարող է դառնալ լուսնի վրա տիեզերակայան կառուցելը:










