Հարավային Կորեայում դեռահասների ինտերնետ կախվածության բուժման համար առաջարկում են ձիավարության թերապիա
Աշխարհում կապուղիների ամենախիտ ցանցն ունեցող երկրում՝ Հարավային Կորեայում, որտեղ բնակչության առնվազն երկու երրորդը սմարթֆոն է օգտագործում, ինտերնետ կախվածությունը լուրջ խնդիր է դարձել, գրում է Reuters-ը:
Պաշտոնական տվյալներով 10-19 տարեկան 680 000 երեխա՝ այս տարիքային խմբի մոտ 10%-ը, տառապում է ինտերնետ կախվածությամբ: Հիմնական պատճառը ինտերնետային խաղերն են, որոնց դեռահասները շատ դեպքերում նվիրում են օրական մինչև 7 ժամ:
Այս խնդրի լուծման ուղղությամբ կառավարությունը «Shutdown» կոչվող օրենք էր ընդունել, որով արգելափակվում էր 16-ից ցածր տարիքի գեյմեր երեխաների ինտերնետ հասանելիությունը կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը: Սակայն այն խնդրի լուծում չապահովեց, քանի որ դեռահասները մուտք էին գործում համացանց՝ օգտագործելով իրենց ծնողների հաշիվները:
14 ամյա Կիմ անունով աղջնակի ծնողներն այլևս ոչ մի կերպ չէին կարողանում պայքարել իրենց երեխայի՝ ինտերնետում պոռնոնյութեր դիտելու կախվածությունը բուժելու համար: Նրանք փորձել էին բոլոր միջոցները՝ երեխային տալով արվեստի, երաժշտության դասերի: Սակայն երեխան շարունակում էր զբաղմունքը գիշերները, երբ ծնողները գնում էին քնելու:
Ընտանիքի ընկերներից մեկը հուսահատ ծնողներին առաջարկեց փորձել մեկ այլ մեթող՝ ձիավարության թերապիան: Աղջնակի ծնողները գտան ելքը՝ դիմելով մի կազմակերպության, որտեղ պարբերական ձիավարության միջոցով բուժվում են վարքի և հուզական խանգարումները:










