Asus ընկերությունը ներկայացրել է 150 դոլար արժողությամբ պլանշետ
Asus ընկերությունը ներկայացրել է MeMO Pad պլանշետը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Engadget-ին։
7 դյույմանոց էկրանով սարքը կարժենա 149 ԱՄՆ դոլար։ Պլանշետն օգտագործում է Android 4.1 օպերացիոն համակարգ։ Այն ունի 1 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 8-16 գիգաբայթ ներքին հիշողություն։
Ի տարբերություն այլ պլանշետների՝ Asus-ի սարքն ունի ոչ թե երկու, այլ մեկ տեսախցիկ։
MeMO Pad-ը կթողարկվի վարդագույն, մոխրագույն և սպիտակ պատյաններով։ Պլանշետը կշռում է 370 գրամ։










