Ամերիկյան Դեթրոյթ քաղաքում մեկնարկում է միջազգային ավտոսրահը

10:01 • 14.01.13

ԱՄՆ-ի ավտոմոբիլային մայրաքաղաք Դեթրոյթում այսօր բացվում է Հյուսիսամերիկյան միջազգային ավտոսրահը (North American International Auto Show), որի ժամանակ կներկայացվի մոտ 60 նորույթ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Ամենասպասված նորույթներից է BMW-ի 4-րդ սերնդի կոնցեպտ քարը, Toyota-ի Furia սպորտային սեդանի կոնցեպտը, Mercedes-Benz-ի 2 մոդել, Chevrolet ընկերությունն էլ մտադիր է ցուցադրել միանգամից 5 նորույթ՝ Onix, Orlando, Sail, Spin և Trax։

 

Երկուշաբթի ավտոսրահի առաջին այցելուները կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչները. շոուի լուսաբանման համար հավատարմագրվել է ավելի քան 10.000 լրագրող։

 

Ավանդույթի համաձայն՝ ավտոշուկայում մասնագիտացած լրագրողներից կազմված ժյուրին կհայտարարի տարվա լավագույն մեքենան։ «Դեթրոյթ-2012»-ում այս տիտղոսին է արժանացել Hyundai Elantra-ն։

 

Դեթրոյթում մեքենաների առաջին շոուն անցկացվել է 1907թ.-ին, իսկ 1988-ից այն ստացել է միջազգային կարգավիճակ։ Հենց այս քաղաքում են տեղակայված Chrysler, Ford և General Motors ամերիկյան հսկաների շտաբ-բնակարանները։
 

Ամերիկյան Դեթրոյթ քաղաքում մեկնարկում է միջազգային ավտոսրահը