ԱՄՆ-ում կբացվի «առանց գրքերի» առաջին գրադարանը

16:19 • 14.01.13

ԱՄՆ-ն կբացի իր առաջին «անգիրք» գրադարանը, որը բավական նման կլինի Apple store-ին, գրում է Courier Mail-ը:
Թվային հանրային գրադարանը կբացվի Տեխասում՝ Բիքսերի շրջանում: Շենքի կառուցումը սպասվում է այս տարի, իսկ  գրադարանը կկոչվի BiblioTech:

 

Ըստ տեղի իշխանությունների՝ BiblioTech-ը գալիք սերունդների համար կարևոր կպահի «գրադարան» հասկացությունը: Հայտնի է դարձել, որ գաղափարի հեղինակները ոգեշնչվել են Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրությունից:

 

Ավելի վաղ՝ 2011-ին, նման գրադարան էր ծրագրվել Կալիֆոռնիայում, սակայն ծրագիրը կյանքի չի կոչվել:


Էլեկտրոնային ընթերցողներին էլեկտրոնային գրադարան պարգևելու համար նախնական կպահանջվի 250 000 ԱՄՆ դոլար:
 

ԱՄՆ-ում կբացվի «առանց գրքերի» առաջին գրադարանը