Fujitsu-ի նոր հեռախոսը գաղտնի է պահում արտամուսնական կապերի ապացույցները (լուսանկարներ)

19:00 • 14.01.13

Էլեկտրոնային տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ճապոնական հանրահայտ Fujitsu ընկերությունը ստեղծել է «դավաճանության հեռախոս», որը հուսալի պաշտպանության տակ է պահում իր տիրոջ արտամուսնական կապերի ապացույցները, գրում է Oddity Central-ը։

 

Թեև ներկայում ամբողջ աշխարհում մարդիկ նախընտրում են սմարթֆոններ ձեռք բերել, սակայն նրանք, ովքեր արտամուսնական կապերի մեջ են կամ պարզապես դավաճանում են իրենց ընկերջը կամ ընկերուհուն,  նախընտրում է Fujitsu-ի ստեղծած բջջայինը։ Fujitsu-ի F շարքի բջջային հեռախոսներն անշուշտ ամենաճոխ դիզայնով և բազմաթիվ կարողություններով օժտված հեռախոսները չեն, որոնք կարելի ձեռք բերել Ճապոնայում, սակայն իրենց գլխավոր առանձնահատկության շնորհիվ դրանք անասելի պահանջարկ ունեն երկրում։

 

Ըստ Wall Street Journal վերջին հոդվածներից մեկի՝ նույնիսկ ամենավերջին սերնդի սմարթֆոնները չեն կարող «ոտք ձգել Fujitsu-ի արտադրանքի հետ, երբ խոսքը վերաբերում է ապօրինի սիրային կապերը գաղտնի պահելուն։ Պատճառն այն է, որ հեռախոսը հատուկ ծրագրի շնորհիվ վարպետորեն թաքցնում է «անձնական»-ի տակ նշված բոլոր համարներից ստացվող զանգերն ու sms  հաղորդագրությունները։ Սակայն որպեսզի հեռախոսի տերը տեղյակ լինի զանգերի և հաղորդագրությունների մասին, նրա հեռախոսի լիցքավորման կամ անտենայի գույնը գրեթե աննկատ փոխվում է։
Հարկ է նշել, որ այդ փոփոխությունը աննկատ կմնա օտար, անփորձ աչքի համար։ Իսկ եթե զուգընկերոջ մոտ այնուամենայիվ կասկած առաջանա, ապա նա չի կարողանա տեսնել «անձնական»-ի տակ նշված մարդուց ստացված զանգերն ու հաղորդագրությունները, քանի որ դրա համար հատուկ ծածկագիր է պահանջվում։