Toyota-ն General Motors-ից խլել է ոլորտի առաջատարի կարգավիճակը

18:27 • 14.01.13

Toyota-ն General Motors-ից խլել է մեքենաշինության ոլորտի առաջատարի կարգավիճակը՝ հայտարարելով 2012-ի իր վաճառքների ցուցանիշերը, հայտնում է Washington Post-ը:

 

Ըստ այդմ՝ Toyota-ն անցած տարի ամբողջ աշխարհում 9,7 մլն ուղևորատար և բեռնատար մեքենա է վաճառել: Այն դեպքում, երբ GM-ի նույն ցուցանիշը 9.29 մլն է:

 

Ամեն դեպքում, երկու ընկերությունների վաճառքի ցուցանիշերն էլ 2012-ին աճել են. GM-ինը՝ 2,9, Toyota-ինը՝ 22 տոկոսով:
GM-ն աշխարհում ամենաշատ մեքենաներ վաճառող ընկերությունն է եղել ավելի քան 7 տասնամյակ շարունակ, մինչև  2008-ին առաջին անգամ այդ կարգավիճակը զիջել է ճապոնական ընկերությանը:

 

Ըստ փորձագետների՝ Toyota-ն վերադառնում է Թայլանդի երկրաշարժից ու փոթորկից հետո, և սա միայն սկիզբն է:
GM-ը «պայքարում է» նաև ավելի ուժեղ Volkswagen-ի հետ:
 

Toyota-ն General Motors-ից խլել է ոլորտի առաջատարի կարգավիճակը