Apple-ը նվազեցրել է iPhone 5-ի արտադրության ծավալները՝ պահանջարկի անկման պատճառով
Apple ընկերությունը կրճատում է iPhone 5 սմարթֆոնների արտադրության համար էլեկտրոնային մասնիկների պատվերների ծավալները՝ ի պատասխան այս սարքի պահանջակի անկման, ինչն առաջացել է Android սարքավորումների արտադրողների կողմից բարձր մրցունակության պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին։
Մասնավորապես, Apple-ը մոտավորապես երկու անգամ կրճատել է iPhone 5-ի էկրաններ մատակարարելու պատվերները՝ համեմատած այն ծավալի հետ, որը նա նախատեսում էր գնել հունվար-մարտ ժամանակահատվածում, նշում է WSJ-ն։
Ընկերության նման քայլը ցույց է տալիս, որ iPhone 5-ի պահանջարկն ավելի քիչ է եղել, քան կարծում էին նախկինում։










