Մեծ Բրիտանիայում Facebook-ը 600 000 օգտատեր է կորցրել դեկտեմբերին

17:32 • 14.01.13

Մեծ Բրիտանիայում Facebook սոցիալական կայքի օգտատերերի թիվը դեկտեմբերին կրճատվել է 600 000-ով, հայտնում է Guardian-ը՝ նշելով, որ սա «սենսացիոն նվազում է»:

 

Չնայած անկումը նորմալ է ամանորյա տոների բերումով, սակայն Մեծ Բրիտանիան համարվում է 10 «ամենաֆեյսբուքային» երկրներից մեկը, իսկ 1.86%-ի չափով անկումն այնտեղ, ըստ այդմ, սենսացիոն է՝ մյուս «ֆեյսբուքային» երկրների համեմատ:

 

Ըստ SocialBakers-ի՝ Մեծ Բրիտանիան Facebook-ի ամենաակտիվ օգտատերերի թվով 6-րդն է աշխարհում: