Հեղուկ մետաղներ, որոնք վերագտնում են իրենց ձևը անգամ ուժեղ հարվածից հետո
Ավստրալիական ինժեներները ստեղծել են հատուկ նանոծածկույթ, որը գալինստանի կաթիլներին ստիպում է պահպանել կառուցվածքը` անգամ ուժեղ դեֆորմացիայից հետո: Աշխատանքները հրապարակվել են Advanced Functional Materials ամսագրում, իսկ նրա կարճ բովանդակությունը կարելի է գտնել The Conversation կայքում: Գալինստանը գալիումի, ինդիումի և անագի ձուլվածքն է: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը:
Որպես ծածկույթ, գիտնականները օգտագործել են վոլֆրամի և ցինկի օքսիդներ, ինչպես նաև նանոչափերի տեֆլոնի փոշի և ածխածնային նանոգլանակներ:
Ըստ գիտնականների՝ անսովոր կաթիլների գործնական կիրառության մասին դեռ վաղ է խոսել, սակայն նրանք լավ էլեկտրահաղորդիչ են և կարող են օգտագործվել էլեկտրոնիկայի մեջ:










