ESA-ը հայտարարում է հակաաստերոիդային պաշտպանությանը վերաբերող մտքերի հավաքագրում

22:44 • 15.01.13

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) «AIDA» ծրագրի շրջանակներում հայտարարել է գիտական առաջակությունների հավաքագրում, որոնք վերաբերվում են վտանգավոր երկնաքարերի հակազդման հարցին: Այս մասին գրում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով գործակալության կայքին:


«AIDA» (Asteroid Impact and Deflection) ծրագիրը բաղկացած է  երկու ինքնուրույն առաքելություններից: Դրանցից առաջինի շրջանակներում նախատեսվում է ստեղծել տիեզերական սարք, որը պետք է բախվի 2 բինարային երկնաքարերից կազմված տիեզերական մարմիններից մեկի հետ: Այս առաքելության շուրջ աշխատանքները եվրոպացիները իրականացնում են Ջոն Հոպկինսի անվան կիրառական ֆիզիկայի ամերիկյան լաբորատորիայի մասնագետների հետ միասին:


Երկրորդ առաքելության շրջանակներում նախատեսվում է ստեղծել հատուկ զոնդ, որը պետք է հետևի բինարային աստերոիդներին՝ բախումից առաջ և հետո:


Ծրագրի ղեկավարները հույս ունեն, որ այլ համալսարանների հետազոտողների միանալը կօգնի ավելի արագ արդյունքի հասնել, որը անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտա փոփոխել վտանգավոր տիեզերական մարմինների ուղեծիրը:
 

ESA-ը հայտարարում է հակաաստերոիդային պաշտպանությանը վերաբերող մտքերի հավաքագրում