Իսրայելում անօդաչու թռչող լրտեսներ` «թիթեռնիկներ» են ստեղծել

20:17 • 15.01.13

Իսրայելական Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը աշխատում է փոքր անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ` «թիթեռնիկի» ստեղծման վրա: Flightglobal-ի տեղեկություններով, սարքն ընդամենը մի քանի գրամ քաշ ունի և կարող է օդում մնալ մոտ 20 րոպե:

 

Ներկայում իսրայելական ընկերությունը աշխատում է երկթևանի նախատիպների ` 8 գրամ քաշով փոքրիկ «թիթեռնիկի» և 13 գրամ քաշով «մեծ թիթեռնիկի» վրա:


Սարքերի էլեկտրական սնուցումը ապահովում է կոմպակտ լիթիում-պոլիմերային մարտկոցը, որի քաշը 2 գրամ է: Ամեն ԱԹՍ համալրվում է միկրոտեսախցիկով, որը 0,1 գրամ է կշռում:


ԱԹՍ-ն շարժման մեջ է դրվում 7000 պտույտ րոպեում արագություն ունեցող փոքրիկ էլեկտրաշարժիչով: ԱԹՍ-ն օպերատորի հրամանները կատարում է՝ ղեկավարվելով երեք գրամանոց կառավարման համակարգով:
«Թիթեռնիկի» թևերը պատրաստվել են ձեռքի աշխատանքով՝ ածխածնի մանրաթելերից:


Նման ԱԹՍ «թիթեռնիկները» նախատեսվում է կիրառել մասնավորապես հակաահաբեկչական գործողություններում: Տեսաձայնային տեղեկություներ հաղորդող ԱԹՍ-ն կկարողանա աննկատ հետախուզել միջադեպի վայրում իրավիճակը և լրջորեն աջակցել ուժայիններին:


Ինչպես նշում է Flightglobal-ը, IAI ընկերության ինժեներները նման սարքեր են ստեղծում առաջնորդվելով այս կարգախոսով` «եթե բնությունը կարողանում է, ապա մենք կփորձենք նրանից սովորել»:


Սկզբնական սարքն ավելի նման է 4 թև ունեցող ճպուռի: Հետագայում ինժեներները կսովորեցնեն ԱԹՍ-ին միայն երկու թևով թռչել: Այդ նպատակով անհրաժեշտ է կարգավորել դրանց շարժման հաճախականությունը: Այդ նպատակով մի քանի ամսվա աշխատանք է պահանջվում կատարել:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի ինժեներները ԱՄՆ-ի աջակցությամբ հետազոտական աշխատանքներ են տանում կիբորգ միջատներ ստեղծելու ուղղությամբ:

 

Իսրայելում անօդաչու թռչող լրտեսներ` «թիթեռնիկներ» են ստեղծել