«Կասպերսկու լաբորատորիան» համաշխարհային լրտեսական հիպերցանց է հայտնաբերել

01:17 • 15.01.13

«Կասպերսկու լաբորատորիա»-ն հայտնաբերել է միջազգային լրտեսական ցանց` Red October պայմանական անունով: Այս ցանցի մասին հետազոտությունների առաջին մասը հունվարի 14-ին հրապարակվել է լաբորատորիայի կայքում: Այս մասին գրում է Lenta.ru կայքը:


Մասնագետները հայտնաբերել են, որ վերջին 5 տարիների ընթացքում (սկսած 2007 թվականից) հակերները հարձակումներ են գործել աշխարհի տարբեր երկրների դեսպանական ծառայությունների, պետական ենթակառուցվածքների և գիտահետազոտական կազմակերպությունների վրա:


Ըստ մասնագետների տեղեկությունների` չարագործներին հաջողվել է իրականացնել տասնյակ հաջող հարձակումներ, գողանալ մի քանի տերաբայթ տեղեկություններ և դրա հետ մեկտեղ չբացահայտված մնալ: Վիրուսը, որը ունի 30 տարբեր մոդուլներ, «Կասպերսկու լաբորատորիա»-ի կողմից  ստացել է Backdoor.Win32.Sputnik անվանումը: Այն գողանում է տարբեր տեսակի էլեկտրոնային փաստաթղթեր: Այն նույնիսկ կարողանում է գողանալ Եվրամիությունում և NATO-ում օգտագործվող գաղտնի փաստաթղթերը:


Հարձակումների ժամանակ օգտագործվել է մոտ 60 դոմենային անուն, որոնք ամրակցված են եղել Գերմանիայում և Ռուսաստանում գտնվող IP հասցեներին: Հարձակման հիմնական թիրախ են դարձել Ռուսաստանը, ԽՍՀՄ նախկին երկրները և մի շարք ասիական երկրներ:
 

«Կասպերսկու լաբորատորիան» համաշխարհային լրտեսական հիպերցանց է հայտնաբերել