Samsung-ի նորարարական Ultra-HD հեռուստացույցը կարժենա 38 հազար դոլար (տեսանյութ)

11:08 • 15.01.13

Վերջերս  Լաս Վեգասում կայացել է էլեկտրոնիկայի խոշորագույն ցուցահանդեսներից մեկը՝ CES 2013-ը, որի շրջանակներում ոլորտի հսկաներից մեկը համարվող Samsung ընկերությունը ներկայացրել է իր նորարարական 85 դյույմանոց Ultra-HD հեռուստացույցը, հայտնում է LuxPlanet-ը։

 

UN85S9 UHD TV անվանումը ստացած նորույթը կարող է պարծենալ քառամիջուկ պրոցեսորով, 2.2 ներկառուցված աուդիոհամակարգով, ինչպես նաև հեղուկ-բյուրեղապակյա Precision Black Pro պանելով, որն ապահովում է ձայնի և գույնի բացարձակ որակ։

 

Samsung-ի նոր հեռուստացույցների առաջին խմբաքանակը բաղկացած կլինի 77 օրինակից և կհայտնվի շուկայում ընթացիկ տարվա մարտ ամսին՝ 38 հազար դոլար գնով։

 

Վաճառքի աննախադեպ բում ակնկալվում է  2013թ. վերջին, երբ հարավկորեական ընկերությունը կներկայացնի ավելի մեծ ՝ 2,4 և 2,7 մ տրամագծով հեռուստացույցներ։
 

 

Samsung-ի նորարարական Ultra-HD հեռուստացույցը կարժենա 38 հազար դոլար (տեսանյութ)