Հնարավոր է, որ շիմպանզեները արդարության զգացում ունեն
Գիտնականները պարզել են, որ շիմպանզեները փորձում են միմյանց միջև «արդարացիորեն» բաժանել ռեսուրսները, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք դա պայմանավորված է մարդկանց բնորոշ արդարության զգացումի առկայությամբ, թե ոչ: Աշխատանքը հրապարակված է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, իսկ նրա կարճ բովանդակությունը մեջբերում է ScienceNow-ն: Այս մասին գրում է Lenta.ru կայքը:
Հետազոտությունները իրականացվել են հայտնի «Ուլտիմատում» տնտեսագիտական խաղի միջոցով, որը հատուկ հարմարեցված էր կենդանիների համար: Այն իրենց ենթադրում է երկու խաղացողների առկայություն, ովքեր պետք է միմյանց միջև բաժանեն որոշակի ռեսուրս՝ փող կամ ուտելիք: Երկրորդ խաղացողը իրավունք ունի կամ վերցնել իր մասնաբաժինը, որը որոշված է առաջին խաղացողի կողմից, կամ կարող է հրաժարվել դրանից՝ մասնաբաժնից զրկելով նաև առաջին խաղացողին:
Տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ արված այս փորձը ցույց է տալիս, որ եթե մարդուն առաջարկվում է ռեսուրսի 20%-ից քիչ, ապա նա սովորաբար հրաժարվում է:
Գիտնականները պարզել են, որ շիմպանզեները 92% դեպքերում ընտրում են «արդար» տարբերակը և չեն փորձում խորամանկել: Գիտնականները նաև ուշադրություն են դարձնում այն փաստի վրա, որ կենդանիները գրեթե երբեք չեն փորձել պատժել զուգընկերոջը, ինչը մարդկանց հետ ունեցած փորձի հակառակ պատկերն է:
Հեղինակներն այս մեկնաբանել են որպես արդարության զգացումի առկայություն:










