Apple-ն iPhone-ի երկու մոդել է փորձարկում

20:28 • 16.01.13

Apple ընկերությունը iPhone սմարթֆոնի միանգամից երկու նախատիպ-մոդել է փորձարկում, հայտնում է РИА Новости-ին:

 

Մեկը այսպես կոչված iPhone 5S-ն է: Մյուսը՝ «առասպելական» էժան iPhone-ը:

 

Դրանցից մեկի արտադրությունը սկսվելու է այս տարվա գարնանը և վաճառքի հանվելու ամռանը: Այս դեպքում, նկատում է աղբյուրը, Apple-ը պատմության մեջ առաջին անգամ կխախտի թարմացման տարեկան շրջափուլը՝ այս կերպ դա կրճատելով կրկնակի:

 

Իսկ ընթացիկ եռամսյակում, որն ավարտվում է մարտին, Apple-ը կվաճառի 44 մլն սմարթֆոն:
 

Apple-ն iPhone-ի երկու մոդել է փորձարկում