9-ամյա հնդիկը դարձել է Microsoft-ի արտոնագրված մասնագետ

16:36 • 16.01.13

ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հնդիկ 9-ամյա Պրանավ Կալյանը հաջողությամբ հանձնել է «տեխնոլոգիաների գծով Microsoft-ի արտոնագրված մասնագետի» (MCTS) վկայականի համար քննությունը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Times of India-ին։

 

Կալյանը դարձել է MCTS վկայականի ամենաերիտասարդ սեփականատերը։ Նախկինում այդ տիտղոսը պատկանում էր պակիստանցի Բաբար Իքբալին, ով հանձնել էր քննությունը 12 տարեկանում։

 

Ըստ Կալյանի հոր՝ երեխան սկսել է ծրագրեր գրել 6 տարեկան հասակում։ Հաջողության հասնելու գործում օգնել է մաթեմատիկայով տարվելը։


Քննությանը 4-րդ դասարանցի Կալյանը պատրաստվել է մեկուկես տարվա ընթացքում։ Հանգստյան օրերը նա անցկացրել է համակարգչի առաջ։
 

9-ամյա հնդիկը դարձել է Microsoft-ի արտոնագրված մասնագետ