Իսպանիայի կենդանաբանական այգիներից մեկի շիմպանզեն պոռնոֆիլմեր նայելու հակում ունի

22:50 • 16.01.13

Հայտնաբերվել է, որ Սևիլիայի կենդանաբանական այգում բնակվող Ջինա շիմպանզեն սիրում է պոռնոֆիլմեր նայել: Այս մասին գրում է Корреспондент.net կայքը՝ հղում կատարելով Sun թերթին:


Պարբերականը նշում է, որ կենդանու այս արտասովոր նախասիրությունն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ կենդանաբանական այգու աշխատակիցները նրան հեռուստացույց էին տվել:


Պարզվել է, որ շիմպանզեն, որը սովորել էր օգտագործել հեռակառավարման վահանակը, նախընտրում էր երեկոները անցկացնել պոռնոֆիլմեր դիտելով:


Կապիկների մասնագետ Պաբլո Հերրերոսը պարբերականին խոստովանել է, որ էգ շիմպանզեից նման բան չէր սպասում: Նա նշում է, որ կապիկները ունեն բարդ ներքին աշխարհ, նրանք նաև հոգեբանական քաջալերանքի կարիք ունեն, որպեսզի վերականգնվեն դժվար ֆիզիկական աշխատանքից:
 

Իսպանիայի կենդանաբանական այգիներից մեկի շիմպանզեն պոռնոֆիլմեր նայելու հակում ունի