Ռուսաստանը մտադիր է 2015թ. տիեզերական սարք ուղարկել Լուսին
Ռուսաստանը երկարատև ընդմիջումից հետո կիրագործի Լուսինն ուսումնասիրելու իր վաղեմի մտադրությունը՝ 2015թ. դեպի Լուսին արբանյակ արձակելով առանց մարդու տիեզերական սարք, հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի տիեզերական գործակալության՝ «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Վլադիմիր Պոպովկինին։
Սարքը կկոչվի Luna-Glob կամ Moon-Globe, և տիեզերք կուղարկվի արևելյան Ամուրում Ռուսաստանի կողմից կառուցվող նոր տիեզերական կայանից արձակված առաջին իսկ հրթիռի միջոցով։
«Մենք կսկսենք Լուսնի ուսումնասիրությունը հենց այստեղից։ Նոր տիեզերական կենտրոնը զգալիորեն կնվազեցնի Ռուսաստանի կախվածությունը Ղազախստանի կողմից վարձակալության հիմունքներով տրամադրվող «Բայկոնուր» տիեզերակայանից»,-նշել է Պոպովկինը։
Գործակալության ներկայացուցիչները նշել են, որ Luna-Glob-ը կազմված կլինի ուղեծրային մոդուլից և բուն սարքից, որը վայրէջք կկատարի Լուսնի վրա և տվյալներ կհաղորդի դրա մակերևույթի վերաբերյալ։










